47333 դիտում
17:39 08-04-2017
«Ադրբեջանի պատվիրակության կազմում խուճապ է սկսվել, երբ իմացել են Հայաստանից ժամանած պարողների մասին». Մհեր Պետրոսյան. aravot.am
Ապրիլի 1-2-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացել է Վրաստանի VII պարային օլիմպիադան, որին մասնակցում էին պարողներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Ջավախքից, Ադրբեջանից եւ Հայաստանից, հայտնում է [url=http://www.aravot.am/2017/04/07/875830/]aravot.am[/url]-ը։ Մեր երկիրը մի շարք, այդ թվում՝ ժողովրդական եւ ժամանակակից պարերի անվանակարգերում ներկայացրել է «Նոր դար» պարային համույթը՝ Մհեր Պետրոսյանի եւ Դոնա Բարեղամյանի ղեկավարությամբ: Հայաստանյան պատվիրակությունը գլխավորել է IDO միջազգային կարգի մրցավար Արտաշես Մեսրոպյանը: Համույթի կազմում հանդես է եկել նաև ժողովրդական պարերի աշխարհի կրկնակի՝ գործող չեմպիոն Գարիկ Պետրոսյանը:
[img]http://shamshyan.com/ups/images/084254200149165864077869.jpg[/img]
«Շատ հետաքրքիր դեպք տեղի ունեցավ մինչեւ օլիմպիադայի սկսվելը: Տեղեկացանք, Ադրբեջանի պատվիրակության կազմում խուճապ է սկսվել, երբ իմացել են Հայաստանից ժամանած պարողների մասին: Անցած տարի հայաստանյան պատվիրակությունը Համաշխարհային պարային օլիմպիադայում ջախջախիչ հաղթանակ էր տարել, իսկ «Նոր դար» համույթը 12 ոսկե մեդալ էր նվաճել: Ադրբեջանցիները սկսեցին տեղում ինչ որ փոփոխություններ անել՝ փոխեցին անվանակարգերը, տարիքային խմբերը, անգամ՝ հայտադիմումներ հանեցին»,-Aravot.am-ին պատմեց «Նոր դար»-ի գեղարվեստական ղեկավար, պարուսույց Մհեր Պետրոսյանը:
[img]http://shamshyan.com/ups/images/0505991001491658669544715.jpg[/img]
[img]http://shamshyan.com/ups/images/0722488001491658688400857.jpg[/img]
[img]http://shamshyan.com/ups/images/0370439001491658756515750.jpg[/img]
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2017/04/07/875830/]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
2410 դիտում
20:51 15-04-2015
Բրեյք դանս պարողների անհաջող հնարքը՝ մետրոյում. տեսանյութ
1972 դիտում
23:04 05-06-2015
Պարողների մասնակցությամբ «խոսող» լուսանկարներ
Այս բաժնից
754 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1147 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ
631 դիտում
19:00 25-10-2024
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը Կոլումբիայում մասնակցում է COP 16-ին