211652_close_icon
views-count22909 դիտում article-date 17:09 09-04-2017

Երևանում բախվել են Opel-ն ու BMW-ն. BMW- ն էլ բախվել է գազատար խողովակին, ինչի պատճառով էլ առաջացել է գազի ուժեղ արտահոսք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Շիրազի փողոց թիվ 38 շենքի հարևանությամբ բախվել են Անդրանիկ Չաթալբաշյանի վարած Opel մակնիշի 35 ՕՍ 208 համարանիշի և Գարեգին Պետրոսյանի վարած BMW մակնիշի 35 FM 518 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել գազատար խողովակին, ինչի հետևանքով էլ առաջացել է գազի արտահոսք: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Այնուհետև ժամանել են «Հայռուսգազարտ» գազի վթարային ծառայության աշխատակիցները, ովքեր երկար ժամանակ փորձում էին դադարեցնել գազի արտահոսքը: Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության ծառայության բրիգադին վարորդները հայտնել են, որ հրաժարվում են բժիշկների օգնությունից, քանի որ վնասվածքներ չեն ստացել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր