211652_close_icon
views-count1193 դիտում article-date 11:15 25-06-2014

ԱՄՆ-ը չի ճանաչի Հարավային Օսիայում անցկացվելիք հանրաքվեն. Ռիչարդ Նորլանդ

Վրաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Նորլանդը, մեկնաբանելով Հարավային Օսիայի իշխանությունների դե-ֆակտո հայտարարությունը՝ կապված Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկվելու նպատակով հանրաքվե անցկացնելու հետ, ևս մեկ անգամ հայտարարել է Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ Վաշինգտնոի դրական դիրքորոշման մասին: Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները, հղում անելով Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովին, լուրեր էին տարածել, որ Ցխինվալիում կարող է հանրաքվե անցկացվել՝ ՌԴ-ի կազմում ընդգրկվելու նպատակով:

Նմանատիպ նյութեր