211652_close_icon
views-count10541 դիտում article-date 22:56 09-04-2017

Իրանից և Ռուսաստանից Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն այս տարվա առաջին եռամսյակում

Վարչապետ Կարեն Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել անդրադառնալով Իրանից և Ռուսաստանից զբոսաշրջային հոսքի տվյալներին: «Վերջին տարիներին ակտիվություն է նկատվում Իրանից և Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային այցելությունների ոլորտում»- գրել է Կարեն Կարապետյանը և ստորև ներկայացրել ՀՀ սահմանային անցման կետերով ժամանումները ինֆոգրաֆիկայով: Ըստ այդմ՝ 2017 թվականի հունվար-մարտին Ռուսաստանից Հայաստան է ժամանել 82659 մարդ՝ նախորդ տարվա 76842-ի դիմաց։ Ներհոսքն աճել է 7.5%-ով։ Իրանից նույն ժամանակահատվածում ավելի քիչ մարդ է ժամանել Հայաստան՝ 45248։ Սակայն աճի առումով իրանական տուրիզմը գերազանցում է Ռուսաստանին։ Իրանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա հունվար-մարտի համեմատ աճել է 17.7%-ով։

Նմանատիպ նյութեր