211652_close_icon
views-count4581 դիտում article-date 23:32 02-08-2018

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը վեց ամսում աճել է 10.2 տոկոսով. ԱՎԾ

Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակման՝ 2018թ. հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 10.2 տոկոսով: Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա վեց ամիսներին Հայաստան է ժամանել 685 հազար 971 զբոսաշրջիկ՝ 2017-ի հունվար-հունիսի 622 հազար 381 զբոսաշրջիկի փոխարեն: Նույն ժամանակահատվածում Հայաստանից մեկնել է 610 հազար 950 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա 570 400-ի փոխարեն: Մեկնած զբոսաշրջիկների թիվը 7.1 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Նմանատիպ նյութեր