29519 դիտում
10:07 10-04-2017
Գորիսում կրքերը չեն հանդարտվում. պատգամավորության թեկնածուն, ով ՍՊԸ-ի տնօրեն է, կասկածվում է իր դեմ աշխատող քաղաքացուն ու նրա կնոջը ծեծելու մեջ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 7-ին Գորիսում տեղի ունեցած միջադեպի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Գորիս քաղաքի Սաթյան փողոցի բնակիչ, 26-ամյա Առուշ Առուշանյանը մի քանի հոգու հետ ապրիլի 7-ին ծեծի է ենթարկել Սյունիքի մարզի Տեղ գյուղի 34-րդ փողոցի բնակիչ, 49-ամյա Շահում Դավթյանին և նրա կնոջը՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղաձոր գյուղի բնակիչ՝ 37-ամյա Ալինա Ջահանգիրյանին։
Գորիսի ոստիկանության աշխատակիցները Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի գլխավորությամբ Շ. Դավթյանին և Ա. Ջահանգիրյանին հրավիրել են ոստիկանության Գորիսի բաժին, սակայն վերջիններս հերքել են ստացված տեղեկությունները, իսկ Ա. Ջահանգիրյանը հայտնել է, որ գիշերը, ժամը 00։05-ից մինչև 00։30-ն ընկած ժամանակահատվածում ինքը ամուսնու հետ գտնվելիս է եղել Գորիսի իրենց տանը, երբ մի անծանոթ տղամարդ թակել է դուռը և հարցրել է ամուսնուն։ Ինքը անծանոթին հայտնել է, որ ամուսինը քնած է, ինչից հտո անծանոթը հայհոյանքներ է տվել ամուսնու հասցեին և ձեռքին եղած փայտով հարվածել իր ձեռքին, ինչի պատճառով էլ ստացել է մարմնական վնասվածք։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ամուսինները հրաժարվել են հաղորդում տալուց՝ ասելով, թե՝ դա մեր խնդիրն է, մենք մեր հարցերը կլուծենք։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Առուշանյանը եղել է 3 հոգու հետ, ովքեր իր ազգականներն են։ Ա. Առուշանյանն է աշխատում է «Գոռ-Մետալ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն և ԱԺ ընտրություններում պատգամավորության թեկնածու էր և միջադեպը կապվում է այն հանգամանքի հետ, որ Շ. Դավթյանը խորհրդարանական ընտրություններին չի սատարել Ա. Առուշանյանին։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: