211652_close_icon
views-count83175 դիտում article-date 15:24 14-12-2021

Երևանում հայտնի գործարարի որդին կասկածվում է իր ընկերոջ հետ քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկելու, ծեծելու, այդ թվում՝ զենքի կոթով հարվածներ հասցնելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 23:35-ի սահմաններում,  «Նաիրի» բժշկական կենտրոնից  ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ  «գլխի շրջանի հեմատոմա և սալջարդներ»/ ախտորոշմամբ  իրենց մետ է   տեղափոխվել  մի քաղաքացի:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:

 Մինչ բժիշկները վիրավորին բուժօգնություն էին ցուցաբերում,  Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 47-ամյա Սամվել Ծ.-ն է, ով մարմնական վնասվածքները ստացել է Կիևյան փողոցի 5 հասցեում:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը Արմավիրի մարզի բնակիչներ, 39-ամյա Մակար Պ.-ն և 46-ամյա Լևո Խ.-ն Կոմիտաս պողոտայի 8 հասցեում՝ «ՄԱՊ» ընկերության գրասենյակում, վիճաբանել են Սամվել Ծ.-ի հետ, նրան, ըստ վերջինիս հայտարարության, փակելով և ազատությունից ապօրինի զրկելով, ձեռքերով, ոտքերով և զենքի կոթով հարվածներ են հասցրել  մարմնի տարբեր մասերին, պատճառելով մարմնական վնասվածքներ:

Փաստի առթիվ  ավագ հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Արաբկիրի ոստիկանները ձեռնարկում են  անհրաժեշտ միջոցառումներ՝ Մակար Պ.-ին և Լևոն Խ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

 Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ Մակար Պ.-ն հայտնի գործարար, «Մապի Ալիկ»  մականվամբ Ալեքսան Պետրոսյանի որդին է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր