211652_close_icon
views-count2199 դիտում article-date 14:52 11-04-2017

Ամփոփվել է մայրաքաղաքի դպրոցներում անցկացվող ֆրանկոֆոնիայի միամսյակը

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 հիմնական դպրոցում կազմակերպված «Ֆրանկոֆոնիայի երկնքի տակ» խորագրով միջոցառմամբ ամփոփվել է մայրաքաղաքի դպրոցներում մարտի 27-ին մեկնարկած ֆրանկոֆոնիայի միամսյակը: Միջոցառմանը ներկա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ընդգծելով ծրագրի կարևորությունը, նշել է, որ ընդհանուր առմամբ միջոցառումներին մասնակցել է մայրաքաղաքի թվով 35 դպրոց: Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակում կազմակերպվել են ֆրանս-հայկական բարեկամությանը, ֆրանկոֆոն երկրների պատմությանը, մշակույթին և լեզվին նվիրված միջոցառումներ: Հատկանշական է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ ներկայում գործում է 50 դպրոց, որոնցում ավելի քան 14000 աշակերտ ուսումնասիրում է ֆրանսերեն: Նշենք նաև, որ 2018 թվականին Երևանում անցկացվելու է ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը:

Նմանատիպ նյութեր