211652_close_icon

Մայրաքաղաքի դպրոցներն ամփոփեցին ֆրանկոֆոնիայի միամսյակը

views-count1328 դիտում article-date 19:35 15-04-2016
Ամփոփվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում մարտի 16-ից մեկնարկած ֆրանկոֆոնիայի միամսյակը։ Մեկ ամիս շարունակ ֆրանսերեն ուսումնասիրող կրթօջախներում կազմակերպվել և անցկացվել են տարբեր միջոցառումներ՝ նվիրված ֆրանս-հայկական բարեկամությանը, ֆրանկոֆոն երկրների պատմությանը, մշակույթին, գրականությանն ու ազգային ավանդույթներին: Առանձին ներկայացվել են աշխարհահռչակ ֆրանսիացի ու ֆրանսահայ գործիչների կյանքն ու գործունեությունը։ Հիշեցնենք, որ այսօր քաղաքապետարանի ենթակայության թվով 47 դպրոցներում ֆրանսերեն է ուսումնասիրում մոտ 13 հազար աշակերտ:

Նմանատիպ նյութեր