211652_close_icon
views-count4569 դիտում article-date 13:24 12-04-2017

Հենրիխ Մխիթարյանն իր աջակցությունն է հայտնել «Բորուսիային»

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը աջակցության խոսքեր է հղել Դորտմունդի «Բորուսիային», որի ակումբային ավտոբուսի մոտ երեկ երեկոյան ռումբ էր [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/11/1064159/]պայթել[/url], որի արդյունքում թեթև մարմնական վնասվածքներ էր ստացել գերմանական թիմի պաշտպան Մարկ Բարտրան: «Ես խորապես ցնցված եմ գիշերը Դորտմունդում տեղի ունեցած պայթյունից, քաղաք, որն առանձնահատուկ տեղ ունի իմ սրտում: Ես ցանկանում եմ աջակցությունը հայտնել «Բորուսիային», նրա երկրպագուներին: Նաև շուտափույթ ապաքինում եմ մաղթում Մարկ Բարտրային»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում: Նշենք, որ միջադեպի պատճառով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ «Բորուսիա»-«Մոնակո» հանդիպումը հետաձգվել էր և կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 20:45-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր