Հենրիխ Մխիթարյան. Տնից կաջակցեմ «Բորուսիային»
Հայաստանի հավաքականի և «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 3-րդ տուրի «Գաբալա»-«Բորուսիա» հանդիպմանը:
«Չկարողացա մեր տղաների հետ մեկնել, սակայն տնից հաջողություն եմ մաղթում», գրել է հայ ֆուտբոլիստը:
Լուսանկարը՝ Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից