211652_close_icon
views-count2625 դիտում article-date 14:45 12-04-2017

ԿԸՀ-ն ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների տեղամասային կենտրոնները և դրանց գտնվելու վայրերը

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձևավորել է տեղամասային կենտրոններն ու ներկայացրել դրանց տեղակայման [url=http://res.elections.am/images/doc/precinct14.05.17.pdf]վայրերը[/url]: Այսպես, 1-ին տարածքային ընտրական հանձնաժողովը ներառում է Ավան վարչական շրջանը, 2-րդը՝ Նոր-Նորք վարչական շրջանը, 3-րդը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը, 4-րդը՝ Արաբկիր վարչական շրջանը, 5-րդը՝ Դավթաշեն վարչական շրջանը, 6-րդը՝ Աջափնյակ վարչական շրջանը, 7-րդը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, 8-րդը՝ Շենգավիթ վարչական շրջանը, 9-րդը՝ Նորք Մարաշ եւ Կենտրոն վարչական շրջանները, 10-րդը՝ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանները: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցեն ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքը և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը: ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, «Ելք» դաշինքի թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը, իսկ «Երկիր Ծիրանի» կուսակցության թեկնածուն՝ Զարուհի Փոստանջյանը:

Նմանատիպ նյութեր