211652_close_icon
views-count2944 դիտում article-date 09:42 20-06-2021

Ժամը 08։00-ից մեկնարկել է քվեարկությունը, բացվել են 1996 տեղամասային կենտրոնները. Տիգրան Մուկուչյան

Ասյօր ժամը 08։00-ից մեկնարկել է արտահերթ ընտրությունների քվեարկությունը: Այս մասին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը` ներկայացնելով ընտրությունների ընթացքը:

«Ընտրողներ ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 593 572 ընտրող»,-ասաց նա և հիշեցրեց, որ արտահերթ ընտրություններին 21 կուսակցություն և չորս կուսակցությունների դաշինք են մասնակցում, որտեղ ընդգրկված են 2510 թեկնածու:

Այսպիսով նա նշեց, որ նախատեսված է 2008 տեղամասային կենտրոններ, որոնցից 12-քրեական հիմնարկներում են և ավելի ուշ կբացվեն, իսկ մնացած 1996 տեղամասային կենտրոնները բացվել են:

Տիգրան Մուկուչյանը նշեց, որ 1664 քաղաքացիներից 119 հանձնաժողովի անդամներ չեն ներկայացել, որևէ տեղամաս չկա, որտեղ ներկայացված չլինի հանձնաժողովի նախագահը:

Ընտրություններին առաքելություն կկատարեն 8 միջագային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ:

Նմանատիպ նյութեր