211652_close_icon
views-count8916 դիտում article-date 22:01 12-04-2017

Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը կարող են նշանակվել ՊՆախարարի տեղակալներ. Շարմազանով

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո այսօր՝ ապրիլի 12-ին, ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չբացառեց, որ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը կարող են նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալների պաշտոնում: «Հավանական է, որ կուսակցությունն իր երկու ներկայացուցիչներին՝ Ա. Դավթյանին և Ա. Զաքարյանին գործուղի ՀՀ պաշտպանության նախարարություն՝ որպես նախարարի տեղակալներ: Կուսակցությունն ունի վստահություն, որ թե՛ պարոն Ա. Զաքարյանը, թե՛ Ա. Դավթյանը կարող են իրենց թե՛ մտավոր, թե՛ հայրենասիրական պրոֆեսիոնալ ունակությունները ներդնել պաշտպանության նախարարության եւ ԶՈՒ-ի առջև դրված մարտահրավերների լուծման գործում: Դեռ չեմ շնորհավորում, որովհետև պաշտոնական հրաման չկա»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր