211652_close_icon
views-count1850 դիտում article-date 11:17 13-04-2017

Հյուսիսային Կորեան կարող է ապրիլի 15-ին նոր միջուկային փորձարկում իրականացնել. NYT

Արբանյակային նոր լուսանկարները ցույց են տալիս, որ Հյուսիսային Կորեան ամենայն հավանականությամբ պատրաստվում է ապրիլի 15-ին միջուկային նոր փորձարկում իրականացնել։ Այդ մասին գրում է The New York Times թերթը։ Ըստ թերթի՝ դա լինելու է վերջին տասնամյակի ընթացքում Փհենյանի կողմից իրականացված ամենախոշոր միջուկային փորձարկումը։ Փորձագետներն ակտիվ գործունեություն են արձանագրել Մանտապսան լեռան վրա, որտեղ, ըստ ենթադրության, Փհենյանը կիրականացնի իր միջուկային փորձարկումը։ Իսկ փորձարկումը կարող է իրականացվել ապրիլի 15-ին, քանի որ այդ օրը Հյուսիսային Կորեայի հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան օրն է։

Նմանատիպ նյութեր