211652_close_icon
views-count1353 դիտում article-date 16:09 27-11-2022

Միջուկային զենք ունենալու հաջորդ հնարավոր հավակնորդ երկիրը կարող է դառնալ Հյուսիսային Կորեան

19FortyFive-ի սյունակագիր Ռոբերտ Քելլիի խոսքով՝ Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումները կարող են հանգեցնել Հարավային Կորեայի կողմից միջուկային զենքի ստեղծմանը։

Ինչպես հաղորդում է Gazeta. ru-ն, սյունակգիրը նշել է, որ Հարավային Կորեայի կողմից նման զինատեսակների ստեղծման վրա ազդում է, առաջին հերթին, ԱՄՆ-ի նկատմամբ վստահության անկումը ԿԺԴՀ-ում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների հայտնվելու պատճառով, որոնք կարող են հասնել ամերիկյան տարածք, և երկրորդ՝ ամերիկյան կողմի հետ անվտանգության հետ կապված տեսակետների տարբերությունը:

Քելլիի խոսքով՝ Վաշինգտոնը պատրաստվում է մրցակցել մեծ տերությունների հետ, իսկ Սեուլը պատրաստվում է դիմակայել Փհենյանին և շարունակել առևտուրը Պեկինի հետ:

Հարավային Կորեայի դիտորդի կարծիքով՝ միջուկային կարգավիճակ ստանալը «Ամերիկայի հետ տարաձայնությունները փոխհատուցելու միջոց կլինի»։

Նմանատիպ նյութեր