12897 դիտում
11:11 13-04-2017
Արմեն Ամիրյանը նոր մեքենա և բաժնետոմսեր է գնել. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նախորդ տարի նոր մեքենա է գնել, որն արժեցել է 21 հազար ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից: Գնված մեքենան Nissan Altima է: Բացի այդ, նա 22 միլիոն դրամով բաժնետոմս է գնել, իսկ թե ինչ ընկերությունում՝ հայտարարագրում նշված չէ:
Նախորդ տարվա սկզբում նա ունեցել է 15 միլիոն դրամ, 47 հազար ԱՄՆ դոլար, որը հարկային տարվա վերջում դարձել է 9 միլիոն դրամ և 42 հազար դոլար:
Արմեն Ամիրյանը 2016 թվականին 21 միլիոն դրամ, 180 հազար ԱՄՆ դոլար եկամուտ է ստացել, ինչպես նաև 22 միլիոն դրամի չափով եկամուտ է ստացել բնամթերքի տեսքով: 180 հազար դոլարը Ամիրյանը ստացել է վարձակալության դիմաց ստացած վճարից: Բնամթերքով ստացած նվերը նվիրատվություն է եղել, իսկ նվիրատուի մասին որևէ նշում առկա չէ:
Նախարարի կինը՝ Հրանուշ Ամիրյանը, նախորդ տարի հայտարարագրել է միայն դրամական միջոցներ: Արմեն Ամիրյանի ոչ մի տեղ չաշխատող կինը 2016 թվականի սկզբին ունեցել է 17 միլիոն դրամ և 24 հազար ԱՄՆ դոլար, որոնք հարկային տարվա վերջում դարձել են 15 միլիոն դրամ և 23 հազար դոլար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3243 դիտում
11:41 25-11-2016
Դավիթ Լոքյանը 142 միլիոն դրամի չափով արժեթղթեր (բաժնետոմսեր) ունի. «Փաստ»
6597 դիտում
10:03 02-11-2016
Արմեն Ամիրյանը 5 առանձնատուն ունի. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
2479 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2380 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»