211652_close_icon
views-count3390 դիտում article-date 10:52 14-04-2017

ՀՀԿ ցուցակից ևս 5 պատգամավորի թեկնածու մանդատ կստանա. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Թեպետ հայտնի էր, որ խորհրդարանում օրենսդրական աշխատանքի կանցնեն ՀՀԿ համամասնական ցուցակից առաջին 28 պատգամավորների թեկնածուները, սակայն, «Իրավունք»-ի տեղեկությունների համաձայն, այսօր արդեն հաստատվել է, որ ցուցակից ևս 5 պատգամավորի թեկնածու կլինեն խորհրդարանում։ Եվ այսպես՝ հնգյակը բացում է ԱԺ հինգերորդ գումարման ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ապա հաջորդաբար պատգամավորներ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը, Կարինե Աճեմյանը և «Վիրահայերի միասնություն» ՀԿ համանախագահ Տաճատ Վարդապետյանը։ Այս պահին ՀՀԿ համամասնական ցուցակի Ազգային ժողով անցնող և չանցնող պատգամավորների թեկնածուների ջրբաժանում է ՀԺԱՄ ներկայացուցիչ Վահրամ Մկրտչյանը, որը զբաղեցնում է 34-րդ հորիզոնականը»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր