3678 դիտում
14:24 14-04-2017
Ադամանդագործության ոլորտի խնդիրները քննարկվել են նախարար Սուրեն Կարայանի հետ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հերթական հանդիպումը պետություն-մասնավոր հատված երկխոսության հարթակի շրջանակներում ադամանդագործության ոլորտի ներկայացուցիչների հետ էր։
Հանդիպման ընթացքում նախարար Կարայանը նշել է, որ մասնավորի հետ աշխատանքը նախարարության համար խիստ կարևոր է և առաջարկել է անդրադառնալ ոլորտի առջև ծառացած խնդիրներին։
Ոլորտի ներկայացուցիչները նախարարի հետ քննարկել են ձեռք բերվող հումքի ծավալների մեծացման և արդյունավետության բարձրացման հնարավորությունները, ինչպես նաև այլընտրանքային հումքի ձեռքբերման հեռանկարները։ Ադամանդագործները նշել են, որ ոլորտի զարգացմանը զուգընթաց կառաջանա նաև որակավորված աշխատուժի ուսուցման և վերապատրաստման խնդիրը և նախարարի հետ քննարկել են այս խնդրի լուծումները ևս։
Սուրեն Կարայանը ոլորտի ներկայացուցիչներին առաջարկել է նաև ուսումնասիրել ճյուղի ինքնակառավարման, ինքնակազմակերպման և համատեղ գործունեություն ծավալելու հեռանկարները։
Նմանատիպ նյութեր
6272 դիտում
09:33 27-06-2017
Մութ ամպեր են կուտակվում նախարար Սուրեն Կարայանի գլխին. «Իրավունք»
4642 դիտում
15:17 31-10-2017
Սիրիայի վարչապետ Իմադ Խամիսն ընդունել է Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությանը
Այս բաժնից
706 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
571 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
529 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին