27881 դիտում
14:07 14-04-2017
SHAMSHYAN.com-ը խնդրում է բարեգործ մարդկանց՝ օգնության ձեռք մեկնենք կենցաղային և սոցիալական ծանր պայմաններում ապրող 4-ամյա երեխային ու նրա միակ խնամակալ, 66-ամյա տատիկին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևան քաղաքի Սարի թաղի Որմնադիրների 1-ին շարք 12/1 բնակարանում սոցիալական և կենցաղային տարրական պայմաններից գրեթե զուրկ՝ ապրում են 66-ամյա Սուսաննա Ասատրյանը և նրա թոռնուհին՝ 4-ամյա Մարիամը, ում համար, սակայն, տատիկը մայրիկի դեր է կատարում 6 ամսականից և որպես մայրիկ էլ դիմում և ընդունում է նրան:
Նախկին ավտոտնակ հանդիսացող կացարանի առաստաղից տեղումները լցվում են ներս, քանի որ տանիքը խարխլվել է, իսկ տարեց կինը միայնակ չի կարողանում անգամ խանութ գնալ, ինչ մնաց՝ այն վերանորոգի:
Մարիամի հայրը գողության համար 2013 թվականից անազատության մեջ է, իսկ մայրիկի հետ կապ չկա, օգնող բարեկամներ էլ չունեն: Ընտանիքի միակ եկամուտը թոշակը և երեխայի նպաստն են, որը կազմում է ընդամենը 50.000 դրամ:
Մի խոսքով, այս համեստ ընտանիքն ապրում է՝ ապավինելով սեփական ուժերին, սակայն ծագած երկու խնդիրները դուրս են հնարավորության սահմաններից:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում տիկին Սուսաննան ասաց, որ երկու խնդրանքով է ուզում դիմել սրտացավ և բարի մարդկանց, որոնցից մեկը տանիքի խնդիրն է:
Մյուս խնդիրն էլ այն է, որ նրանց զուգարանը գտնվում է այգու ծայրամասում, սակայն առողջական բազմաթիվ խնդիրներ ունեցող կնոջ և անչափահաս երեխայի համար դժվար է այնտեղ հասնելը: Գնվել է տան հարևանությամբ զուգարան սարքելու համար անհրաժեշտ ամեն ինչ, սակայն սարքող չունեն և խնդրեց օժանդակել:
Օգնության ձեռք մեկնել ցանկացողները կարող են զանգահարել տիկին Սուսաննային հետևյալ հեռախոսահամարով՝ 098 20 83 00:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+