211652_close_icon
views-count6027 դիտում article-date 18:28 14-04-2017

Հայաստանն ու ԵՄ-ը վիզային ռեժիմի չեղարկման մասին երկխոսություն են պլանավորում

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ «Հայաստանն ու Եվրամիությունը վերջին 3 տարվա ընթացքում հաջողությամբ իրականացրել են վիզային ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի համաձայնագիրը»: Հաջորդ քայլն, ըստ Նալբանդյանի, վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունն է դառնալու: Հայտարարությունը հնչել է Վարշավայում Վիշեգրադի քառյակի և «Արևելյան գործընկերության» երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը: Վիզային ռեժիմի ազտականացումը ենթադրվում է Շրջանակային համաձայնագրի շրջանակում, որը Հայաստանն ու ԵՄ-ը ծրագրում են ստորագրել: 2013թ-ի Ասոցացման համաձայնագիրը չստորագրվեց, քանի որ Հայաստանը մտավ Եվրասիական տնտեսական միություն: Ստորագրվելիք Շրջանակային համաձայնագիրը շատերը քաղաքական են անվանում: Նախորդ Ասոցացման համաձայնագիրն ավելի շատ տնտեսական էր և ենթադրում էր Ազատ առևտրի գոտու ստեղծում: Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանն իրական է համարում առանց վիզայի ռեժիմի գործարկումը: Նրա խոսքով՝ 2013թ-ին չհաջողվեց ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, սակայն այնուամենայնիվ վիզային ռեժիմը դյուրացվեց Հայաստանի քաղաքացիների համար: Այժմ ստորագրման նախապատրաստվող նոր պայմանագրի շրջանակում սպասվում է վիզային ռեժիմի չեղարկման շուրջ բաանկցությունների մեկնարկ: Հավանաբար, բանակցությունները կսկսվեն 2017թ-ի վերջին և կավարտվեն 2019-2020թթ-ին: ԱԳ նախարարը Վսրշավայի հանդիպման ընթացքում խոսել է նաև «Արևելյան գործընկերության» առանցքային սկզբունքներից մեկի՝ քաղաքացիների մոբիլության ապահովման անհրաժեշտության մասին, որը թույլ կտա ընդլայնել կապերը հասարակությունների միջև: Նա հայտարարել է, որ Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև կապերը «պետք է իրական և հստակ արդյունքների նպատակաուղղված երկխոսության մի մաս դառնան: Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ և Արևելյան գործընկերության մասնակից, պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ գործում»: [url=https://jam-news.net/?p=32089&lang=hy]JAMnews[/url]

Նմանատիպ նյութեր