211652_close_icon

Էստոնիան ողջունել է Հայաստանին աջակցելու և վիզային ռեժիմի ազատականացման երկխոսություն սկսելու վերաբերյալ ԵՄ որոշումները

views-count1675 դիտում article-date 22:39 22-07-2024
Էստոնիայի արտաքին գործերի նախարարը պատմական է համարում Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու և Խաղաղության եվրոպական հիմնադրամից աջակցության տրամադրման մասին ԵՄ որոշումները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգում Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահքնան այս որոշումները կարևոր հանգրվան է համարել տարածաշրջանում խաղաղության և ժողովրդավարության ճանապարհին: 

«Էստոնիան լիովին աջակցում է այս քայլին»,-հավելել է նա։
 

Նմանատիպ նյութեր