211652_close_icon
views-count2745 դիտում article-date 18:41 14-04-2017

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը դիմեց ՍԴ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը քիչ առաջ դիմեց Սահմանադրական դատարան՝ 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Լրագրողների հետ զրույցում փաստաբան Տիգրան Եգորյանն ասաց, որ ՍԴ մուտք է արել 2 դիմում. մեկը՝ դաշինքի անւնից, մյուսը՝ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում հանդես եկող հասարակական կազմակերպությունների և մի շարք քաղաքացիների անունից: Որպես հիմնական փաստարկ Տիգրան Եգորյանն ասաց, որ 2017-ի ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների ընթացքում չեն ապահովվել հիմնական սկզբունքները: «Դրանք են՝ կամքի ազատ ձևավորումը, քվեարկության գաղտնիության իրավունքը, հատկապես վարչական ռեսուրսի չարաշահումը: Այս և այլ թերությունների պատճառով հնարավոր չի եղել արձանագրել ժողովրդի կամքն այնպիսին, ինչպիսին կա»: Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել էր ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը։

Նմանատիպ նյութեր