211652_close_icon
views-count6984 դիտում article-date 19:34 09-04-2017

ԿԸՀ-ն մերժեց Կոնգրես-ՀԺԿ-ի դիմումը՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում մերժեց ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումը, որով պահանջվում էր անվավեր ճանաչել ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքները: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ դիմումով պահանջվում է հետևյալը՝ հաշվի առնելով խախտումների համակարգային ու փոխկապակցված բնույթը, դաշինքի անդամները խնդրում են անավավեր ճանաչել ընտրությունների արդյունքները: Դիմումը դաշինքի անունից ներկայացրեց փաստաբան Տիգրան Եգորյանը: Տիգրան Մուկուչյանը նշեց, որ բավարար չէ խախտումների տեսակներ թվարկելը, օրենքով պահանջվում է ապացուցել, որ այդ խախտումների արդյունքում հնարավոր չէ պարզել ընտրության իրական պատկերը: Պետք է խախտումների հետևանքներն անդառնալի լինեն, որպեսզի նման որոշում կայացվի: Հարցը երկար քննարկելուց հետո ԿԸՀ-ն մերժման մասին որոշում ընդունեց: Մուկուչյանի խոսքով՝ դիմումը հիմնազուրկ է, իրավական որևէ հիմանավորում չունի, առաջնային ապացույցները բացակայում են:

Նմանատիպ նյութեր