11140 դիտում
22:36 14-04-2017
«Հաց բերող, որ ասում ենք, շատ հաց բերողներ ունենք». Արշակ Զաքարյան. Aravot.am
ԵՊՀ մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում կինոռեժիսոր, «Դիրքերում» հաղորդաշարի հեղինակ Արշակ Զաքարյանի հետ:
Արշակ Զաքարյանը ապրիլյան իրադարձություների հենց սկզբից եղել է Արցախում և լուսաբանել առաջնագծում տեղի ունեցող մարտական գործողությունների ընթացքը:Նրա Արցախ մեկնումը սկսվել է մեկ բառից. «Ինձ զանգեցին Արցախից ու մի բառ ասեցին «սկսեց», և մենք կենտրոնացնելով մեր ուժերը մեկնեցինք դիրքեր, եղել ենք հենց առաջին ջոկատի կազմում»:
Արշակ Զաքարյանը թշնամու համար մեկ զենքը համարում է ապատեղեկատվությունը, որը նրանք օգտագործում են տեղեկատվական պատերազմում, իսկ դրա դեմ պայքարելու համար շատ կարևոր է ժամանակին և գրագետ ձևով տեղեկատվություն մատուցել, քանի որ խուճապը մեր գլխավոր թշնամին է:
Բայց այն տեսակետի վերաբերյալ, որ ժողովուրդը իրավունք ունի անմիջապես մարտի դաշտից մանրամասն տեղեկություններ ստանալու, նշեց. «Դա նշանակում է, որ հակառակորդին ոչ մի հետախուզություն անել պետք չէ, քանի որ մենք ինքներս տալիս ենք տեղեկություններ, դժվար է բացատրել, որ պատերազմի դեպքում հնարավոր է նաև սուտ ասվի, որովհետև այն ինչ հասարակությունն է ուզում կարդալ, կարդում է նաև թշնամին»:
Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2017/04/14/878255/]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
883 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
634 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
706 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան