15304 դիտում
22:48 15-04-2017
«Ելք»-ը կրկին առաջինն է քվեաթերթիկում, 2-րդը՝ «Երկիր Ծիրանի»-ն, 3-րդը՝ ՀՀԿ-ն․ ԿԸՀ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ ապրիլի 15-ին, կայացած նիստում հաստատել է քվեաթերթիկում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հերթական համարները:
Համարների բաշխումը կատարվել է ըստ այբբենական կարգի: Քվեաթերթիկում 1-ին համարի ներքո կլինի «Ելք» դաշինքը, 2-րդ համարի ներքո` «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, 3-րդ համարի ներքո` ՀՀԿ-ն:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան 2017թ. մայիսի 14-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 21-ին և կավարտվի մայիսի 12-ին:
Ընտրություններին մասնակցում է երեք ուժ՝ «Ելք» դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է և ՀՀԿ-ն, որի քաղաքապետի թեկնածուն Տարոն Մարգարյանն է:
Նմանատիպ նյութեր
5129 դիտում
09:15 15-05-2017
ԿԸՀ-ն ներկայացրել է 474 ընտրատեղամասերի տվյալները. «Ելք»` 21 %, «Երկիր Ծիրանի»` 7,75 %, ՀՀԿ` 71,25 %
3864 դիտում
14:24 21-05-2017
ԿԸՀ-ն հրապարակել է ՀՀԿ-ի, «Ելք»-ի և «Երկիր Ծիրանի»-ի մանդատների թիվը
31260 դիտում
21:26 02-11-2021
Վանաձորի ընտրություններում Արկադի Փելեշյանի թիմը քվեաթերթիկում համար առաջինն է
Այս բաժնից
1591 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին