211652_close_icon
views-count3807 դիտում article-date 14:24 21-05-2017

ԿԸՀ-ն հրապարակել է ՀՀԿ-ի, «Ելք»-ի և «Երկիր Ծիրանի»-ի մանդատների թիվը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ մայիսի 21-ին, հրավիրված նիստում բաշխել է Երևանի ավագանու մանդատները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման համաձայն՝ Հանրապետական կուսակցությունը կստանա 46 մանդատ, «Ելք» կուսակցությունների դաշինքը՝ 14, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 5։ Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով՝ ՀՀԿ-ն ստացել է 71,25 տոկոս կամ 240034 ձայն, «Ելք» դաշինքը՝ 21 տոկոս կամ 70730 ձայն, իսկ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 7,75 տոկոս կամ 26107 ձայն:

Նմանատիպ նյութեր