211652_close_icon
views-count41370 դիտում article-date 17:45 17-04-2017

Համբերության բաժակը լցվեց. Հյուսիսային Կորեայի ափերին ԱՄՆ ևս 2 ավիակիր է մոտենում

Չնայած այն հանգամանքին որ Հյուսիսային Կորեայի հերթական հրթիռային փորձարկումն անհաջող ավարտ ունեցավ, երկրի վրա ճնշումը շարունակում է աճել: Այս մասին հայտնում է TACC-ը: Հյուսիսային Կորեայի ափերին ԱՄՆ ևս 2 ավիակիր է մոտենում: Բացի այդ, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը ժամանել է Հարավային Կորեա և հայտարարել, որ ռազմավարական համբերությունը Հյուսիային Կորեայի հանդեպ սպառվել է: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն օրերս ասիական շրջագայության ժամանակ նույնպես հայտարարել էր, որ Վաշիգտոնը չի բացառում ռազմական ընդհարումը Փհենյանի հետ, եթե Հյուսիսային Կորեան շարունակի սպառնալ Հարավային Կորեային և այնտեղ տեղակայված ամերիկյան ռազմական ուժերին։ [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/16/1064551/]Հիշեցնենք[/url], որ Հյուսիսային Կորեան ապրիլի 16-ի առավոտյան հերթական հրթիռն էր փորձարկել, որի տեսակը դեռևս հայտնի չէ: Հարավկորեական զինվորականների տվյալներով՝ հրթիռն արձակվել է հյուսիսկորեական Սինխո քաղաքից ոչ հեռու տեղակայված բազայից: Փորձարկումն անհաջող էր եղել: Երկրի լրատվամիջոցները չէին լուսաբանել հրթիռային անհաջող մեկնարկը և նշել էին, որ նման բան տեղի չի ունեցել:

Նմանատիպ նյութեր