211652_close_icon
views-count8897 դիտում article-date 23:06 17-04-2017

«Ձեր տեղն իմացեք». Էրդողանը հակադարձել է ԵԱՀԿ-ին

Թուրքիայի նախագահը լկտիաբար է հակադարձել ԵԱՀԿ-ի հայտարարությանը, ըստ որի Թուրքիայում սահմանադրական հանրաքվեն չի համապատասխանում եվրոպական չափանիշներին: Էրդողանը ԵԱՀԿ-ին ասել է. «Իմացեք ձեր տեղը»: Այս մասին հայտնում է [url=http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/4189353]tass.ru[/url]-ն հղում անելով Associated Press գործակալությանը: «Նախ՝ իմացեք ձեր տեղը: Մենք ակնաջալուր չենք լինի քաղաքականապես մոտիվացված հաշվետվություններին, որոնք դուք ներկայացնում եք»,- հայտարարել է Էրդողանը: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/17/1064642/]հայտնել[/url] էինք, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը հայտարարել էր, որ Թուրքիայի սահմանադրական հանրաքվեն չի համապատսխանում Եվրոպայի խորհրդի չափանիշներին: Միջազգային դիտորդները եկել էին եզրակացության, որ չնայած հանրաքվեն տեխնիկապես լավ էր կազմակերպված, սակայն ընտրողներին չեն տրամադրվել անկողմնակալ տեղեկատվություն հանրաքվեի հիմնական դրույթների վերաբերյալ կողմ և դեմ հանդես եկողների տեսակետների մասին:

Նմանատիպ նյութեր