211652_close_icon
views-count3080 դիտում article-date 09:55 18-04-2017

ՀՀԿ-ի տիկնայք մրցապայքարում են հանձնաժողովի նախագահ դառնալու համար. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ վերջին օրերին լարված են ՀՀԿ հինգերորդ գումարման կին պատգամավորներ Կարինե Աճեմյանի, Ռուզաննա Մուրադյանի և Մարգարիտ Եսայանի հարաբերությունները: «ՉԻ»՝ ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ նրանց միջև լուրջ մրցապայքար է ընթանում ԱԺ Կրթության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար: Հիշեցնենք, որ նախորդ գումարման խորհրդարանում վերոնշյալ պաշտոնը զբաղեցնող Արտակ Դավթյանը այսուհետ կատարելու է ՊՆ փոխնախարարի պարտականությունները: Մինչ այդ ՀՀԿ տիկնայք հինգ տարի անընդմեջ պայքարել են արտասահմանյան գործուղումների մեկնելու համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր