211652_close_icon
views-count5145 դիտում article-date 09:28 02-03-2018

Հրայր Թովմասյանը ցայտնոտի մեջ է. նա շատ երիտասարդ է ՍԴ նախագահ դառնալու համար. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Պատգամավորական մանդատից հրաժարված Հրայր Թովմասյանը, որի ջանքերով հորով-մորով արվեց իշխանությունների ջրաղացին ջուր լցնող սահմանադրական բարեփոխումների օրենքի նախագիծը, ցայտնոտի մեջ է: Նա այս օրերին տխուր-տրտում շրջում է ԱԺ միջանցքներում ու գրեթե ոչ մեկի հետ չի շփվում: «ՉԻ» տեղեկություններով՝ մանդատից հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո Թովմասյանը փաստի առաջ է կանգնել: Նրան հանկարծակիի է բերել այն փաստը, որ Սերժ Սարգսյանն իր մտերիմների շրջանում հայտարարել է, թե Հրայր Թովմասյանը շատ երիտասարդ է Սահմանադրական դատարանի նախագահ դառնալու համար և կարող է զբաղեցնել միայն ՍԴ շարքային դատավորի պաշտոն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր