211652_close_icon
views-count2901 դիտում article-date 12:11 18-04-2017

Դեսպան Թումանյանը հանդիպել է Իրանի մեջլիսի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահի հետ

Ապրիլի 16-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց Իրանի մեջլիսի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահ Նասրօլլահ Փեժմանֆարի հետ: Հանձնաժողովի նախագահը, ողջունելով դեսպան Թումանյանին, նշեց, որ հայ և իրանցի ժողովուրդների միջև առկա պատմական և մշակութային ընդհանրություններն ամուր հիմք են ստեղծում երկու երկրների միջև տարբեր բնագավառներում հարաբերությունները զարգացնելու համար և ընգծեց, որ իր գլխավորած հանձնաժողովը պատրաստ է մեծ աջակցություն ցուցաբերել մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցության խորացման ուղղությամբ։ Իր հերթին դեսպան Թումանյանը գոհունակությամբ նշեց միմյանց մշակութային ժառանգությունների հանդեպ երկու երկրների պետական մարմինների ցուցաբերած մեծ ուշադրությունը, որի վկայությունն է Իրանում հայկական եկեղեցիների և մշակութային կոթողների և Երևանում Կապույտ մզկիթի նկատմամբ հոգատար վերաբերմունքը: Հանդիպմանը քննարկվեցին մշակույթի բնագավառի, ինչպես նաև երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների միջև հետագա համագործակցության ընդլայնման հարցեր:

Նմանատիպ նյութեր