211652_close_icon
views-count2729 դիտում article-date 15:06 18-04-2017

«Զինանոց-2017» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում

Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 15-ին, ժամը 14-ին, 1953 թ. ծնված Արմենուհի Բ.-ն բաժանմունք է ներկայացրել թմբուկավոր ատրճանակ և տարբեր տրամաչափի 49 փամփուշտ: *** Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 15-ին, ժամը 16.45-ին, 1958 թ. ծնված Անահիտ Ս.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի տարբեր տրամաչափի 73 փամփուշտ և 1 նռնակ՝ պայթուցիչով: *** Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 15-ին, ժամը 17.20-ին, 1961 թ. ծնված Հրանտ Մ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ինքնաձիգի նմանվող սարք և ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 7 փամփուշտ: *** Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 17-ին, ժամը 19.40-ին, 1957 թ. ծնված Մարգար Զ.-ն կամավոր ներկայացրել է ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 30 փամփուշտով, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, «ՌԳԴ-5» տիպի նռնակ՝ պայթուցիչով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր