9650 դիտում
23:30 18-04-2017
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ակնկալում է համագործակցության ամրապնդում և խորացում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ապրիլի 17-ին ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ/USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին։
Սուրեն Կարայանն իր խոսքում ասել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանի տնտեսության զարգացման համար կարևոր գործընկեր է, և կան hաջողություն արձանագրած մի շարք համատեղ ծրագրեր։ Նախարարը հավելել է, որ ակնկալում է համագործակցության ամրապնդում և խորացում նախանշված ուղղություններով։
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը նշել է․ «ԱՄՆ ՄԶԳ-ն և նախարարությունը երկարատև համագործակցության պատմություն ունեն և ԱՄՆ ՄԶԳ-ն ակնկալում է շարունակել աշխատել նախարարության հետ այն ոլորտներում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»:
Նախարար Կարայանը և Դեբորա Գրիզերը քննարկել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համագործակցությունը, պետություն-մասնավոր հատված գործակցության հնարավորությունները, ԱՄՆ ՄԶԳ և ՀՀ կառավարության միջև Օժանդակության համաձայնագրի ընթացքը, ինչպես նաև Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
9716 դիտում
18:21 18-08-2017
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
709 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
583 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
535 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին