211652_close_icon
views-count4547 դիտում article-date 23:10 07-03-2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են հայ-հնդկական տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին։ Նախարար Կարայանը նշել է, որ հայ-հնդկական տնտեսական համագործակցության խորացման մեծ ներուժ է տեսնում։ Սուրեն Կարայանը և Սանգվան Յոգեշվարը քննարկել են երկու երկրների միջև փոխգործակցության հնարավորությունները, մասնավորապես` դեղագործության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Դեսպան Սանգվան Յոգեշվարը ներկայացրել է, թե ինչ կոնկրետ ծրագրերում կարող են ներգրավվել հնդիկ գործարարները։ Կողմերը քննարկել են նաև համատեղ արդյունաբերական արտադրություններ հիմնելու հեռանկարները։

Նմանատիպ նյութեր