211652_close_icon
views-count2762 դիտում article-date 20:27 18-04-2017

Զարուհի Փոստանջյանը բացօթյա ասուլիսում ընթերցել է «Երևանի» հիմնադրման սեպագիր արձանագրությունը

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը «Էրեբունի» թանգարանի մոտ կազմակերպված բացօթյա ասուլիսը սկսեց Արգիշտի թագավորի՝ թողած սեպագիր արձանագրության տեքստից մեջբերումներով։ «Խալդի աստծո մեծությամբ, Արգիշտին՝ Մենուայի որդին, ասում է՝ «այս հզոր ամրոցը կառուցեցի, սահմանեցի Էրեբունի անունը, Բիաինիլի երկրի հզորության համար, ի սարսափ թշնամական երկրների»: Արգիշտին ասում է՝ «հողն ամայի էր, հզոր գործեր ես այնտեղ կատարեցի Խալդի աստծու մեծությամբ։ Արգիշտի՝ Մենուայի որդի, թագավոր հզոր, թագավոր Բիաինիլի երկրի, տերը Տուշպա քաղաքի»,- մեջբերեց Զարուհի Փոստանջյանը: Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ պատրաստվում են հիմնահատակ փոփոխություններ կատարել, ոչ միայն բարեփոխումներ, այլ զրոյից նոր քաղաքական համակարգ ստեղծել, որը պետք է իրապես ծառայի հայ ժողովրդին:

Նմանատիպ նյութեր