211652_close_icon
views-count4129 դիտում article-date 13:39 16-06-2017

Երևանի ավագանու արտահերթ նիստը լարված է անցնում. Զարուհի Փոստանջյանը քաղաքապետից պահանջեց կոռեկտ լինել

Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստին այսօր մասնակցում էր նաև «Երկիր ծիրանի» խմբակցությունը, որի ղեկավար Զարուհի Փոստանջյանը նկատեց, որ իրենց խոսափողները չեն աշխատում, ապա նիստը վարող քաղաքապետին հարցրեց, թե ինչո՞ւ չեն աշխատում իրենց խոսափողները։ Ի պատասխան Տարոն Մարգարյանն ասաց՝ «որովհետև չի աշխատում»։ Այնուհետև «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը փորձեց հարցեր տալ Տարոն Մարգարյանին, սակայն վերջինս հարցին պատասխանելու փոխարեն դժգոհեց, թե «այդ աղջկա բարձրախոսը» պետք է անջատել: Սրան անմիջապես արձագանքեց Զարուհի Փոստանջյանն ու դիտողություն արեց քաղաքապետին. «Ձեզ կոռեկտ պահեք, աղջիկ չի, անուն-ազգանունով դիմեք»: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարեց, թե «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները ոչ մի կոնտակտ չեն փոխանցում, չեն լուսանկարվում, սակայն «Երկիր Ծիրանի»-ի ավագանու անդամ Սոնա Աղեկյանը հակադարձեց, որ խմբակցության բոլոր կոնտակտները փոխանցել են, սակայն իրենց հավուր պատշաճի չեն ծանուցում նիստերի մասին։

Նմանատիպ նյութեր