4335 դիտում
20:39 18-04-2017
Իրանն առաջարկում է միջանցք ստեղծել Պարսից և Սև ծովերի միջև
Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը Թբիլիսիում այսօր հայտարարել է, որ Թեհրանը ծրագրում է տրանսպորտային միջանցք ստեղծել Պարսից և Սև ծովերի միջև, հայտնում է [url=http://www.apsny.ge/2017/eco/1492542521.php]apsny.ge[/url]-ն:
Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ իրանցի նախարարը հայտարարել է Պարսից ծոցի և Սև ծովի միջև տրանսպորտային միջանցք ստեղծելու ծրագրերի մասին, ինչը «կնպաստի մարդկանց մեծ մերձեցմանը»:
«Այդպիսի միջանցքի ստեղծմանը պարտադիր պիտի մասնակցեն Վրաստանը, Իրանը, Հայաստանն ու Ադրբեջանը»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը:
«Մենք անհամբեր սպասում ենք Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլի այցին Իրան: Դա պատմական իրադարձություն կլինի»,- ասել է Ջավադ Զարիֆը:
Վրացի նախարարը տեղեկացրել է, որ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Իրան կմեկնի շաբաթվա վերջին:
Իրանի արտգործնախարարը երկօրյա պաշտոնական այցով Վրաստան է ժամանել եկուշաբթի, հանդիպել Վրաստանի վարչապետի և նախագահի հետ, մասնակցել տնտեսական ֆորումին:
Նմանատիպ նյութեր
1345 դիտում
10:54 29-09-2015
Իրանն առաջարկում է ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի միջազգային պայմանագիր
4315 դիտում
09:21 11-02-2022
Ուկրաինան բողոքում է Ռուսաստանի կողմից Ազովի և Սև ծովերի որոշ հատվածների արգելափակման դեմ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1093 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
862 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1075 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին