8037 դիտում
23:09 18-04-2017
Մեծ Բրիտանիայում հունիսի 8-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է հունիսի 8-ին երկրում վաղաժամ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշման մասին, հայտնում է [url=http://www.amerikayidzayn.com/a/3815354.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
Բրեքզիթի գործընթացի մեկնարկից 3 շաբաթ անց վարչապետ Մեյը հայտարարել է, որ ընդդիմությունը փորձ է անում տապալելու գործընթացը, իսկ խորհրդարանը համապատասխան համախմբում չի ցուցաբերում՝ քաղաքացիների կամքը իրականացնելու համար:
Մեյի կարծիքով, քաղաքական ներկապառակտումները կարող են խանգարել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրսբերման գործընթացը, ուստի վաղաժամ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն կա՝ անորոշությունը վերացնելու և հստակություն մտցնելու համար:
«Մենք նայում ենք ապագային և ունենք հստակ ծրագիր, թե ինչպես կառուցել նոր հարաբերություններ Եվրոպայի հետ: Մենք ցանկանում ենք հաստատել սերտ և առանձնահատուկ համագործակցություն Եվրամիության և Միացյալ Թագավորության միջև, որը կունենա իր ուրույն տեղն աշխարհում: Մենք կվերահսկենք մեր տարադրամը, մեր օրենքները, մեր սահմանները և կհաստատենք առևտրային հարաբերություններ հին և նոր բարեկամ երկրների ու գործընկերների հետ աշխարհում: Սա ճիշտ մոտեցում է, որը բխում է ազգային շահերից, սակայն որոշ քաղաքական ուժեր դեմ են դրան»,- հայտարարել է վարչապետ Մեյը:
Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատը պետք է հաստատի վաղաժամ ընտրությունները:
Հիմնական ընդդիմադիր ուժի՝ Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը ողջունել է վարչապետի հայտարարությունը՝ ընդգծելով, որ դա հնարավորություն կտա բրիտանացիներին քվեարկել հօգուտ այն կառավարությանը, որը կներկայացնի մեծամասնության շահերը:
Նմանատիպ նյութեր
5332 դիտում
15:45 18-03-2021
Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Նիկոլ Փաշինյան
829 դիտում
22:43 03-06-2015
Մակեդոնիայում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ
1872 դիտում
09:41 08-12-2018
Հայաստանում այսօր «լռության օր» է. վաղը արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
Այս բաժնից
877 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը
748 դիտում
18:26 18-12-2024
Գազայի հատվածում մեկ օրում զոհվել է 38 մարդ
940 դիտում
15:28 18-12-2024
«Զանգեզուրի միջանցք»-ը դառնալու է համագործակցության և անվտանգության միջանցք. Թուրքիայի խորհրդարանի նախագահ