4092 դիտում
16:22 20-04-2017
Երևանի Արշակունյաց պողոտայի արտաքին լուսավորության ցանցը վերազինվում է ԼԵԴ լուսատուներով
Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակում մեկնարկել են Արշակունյաց պողոտայի արտաքին լուսավորության ցանցի վերազինման աշխատանքները էներգաարդյունավետ ԼԵԴ լուսատուներով:
Տեղադրված էներգախնայող լուսադիոդային լուսատուներն արդեն ապահովում են ճանապարհային մակերեսի ժամանակակից պահանջներին համապատասխան համաչափ լուսավորություն՝բարելավելով ճանապարհի տեսանելիությունը և բարձրացնելով անվտանգությունը, ինչպես նաև նպաստում են ջերմոցային գազերի արտանետման նվազեցմանը: Միաժամանակ վերակառուցվում են հենասյուների բարձակները, ինչի արդյունքում առկա երկու բարձակները փոխարինվում են մեկականով: 242 լուսատուներից փոխարինվել է 44-ը:
Ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակում Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման նպատակով իրականացվել են մայրաքաղաքի կենտրոնն օդանավակայանին կապող Իսակովի պողոտայի, «Հաղթանակ» կամրջի, Մաշտոցի պողոտայի, Աթենքի փողոցի, Բրազիլիայի հրապարակի, Ծիծեռնակաբերդի խճուղու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհի լուսավորության համակարգի էներգաարդյունավետ վերազինման և լուսադիոդային ժամանակակից լուսատուների տեղադրման աշխատանքները: Արտաքին լուսավորության ցանցի արդիականացման շնորհիվ այդ հատվածներում էլեկտրաէներգիայի սպառումը կրճատվել է շուրջ 70%-ով:
Հարկ է նշել, որ այս աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է համապատասխան ֆոնդի միջոցներով, որը համալրվում է ծրագրով իրագործված նախագծերից գոյացող ֆինանսական խնայողություններից։
Նմանատիպ նյութեր
1589 դիտում
16:37 22-03-2017
Ծիծեռնակաբերդի խճուղին այսուհետ կլուսավորվի էներգաարդյունավետ ու ժամանակակից ԼԵԴ լուսատուներով
3104 դիտում
16:33 26-07-2020
Թումանյան համայնքում լեդ լուսատուներով 65 նոր հենասյուն կտեղադրվի
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից