8853 դիտում
13:57 20-04-2017
Նախարարը առաջարկում է խստացնել ցուցմունք տալուց հրաժարվելու պատասխանատվությունը
Կառավարության նիստին այսօր Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Քրեական օրենսգրքի 332-րդ, 338-րդ և 339-րդ հոդվածներում փոփոխություններ կատարել:
Նախագծով առաջարկվում է ՀՀ ՔՕ-ի 332-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում «միջամտելը» բառից հետո լրացնել «այդ թվում՝ քրեական գործի լուծման համար նշանակություն ունեցող ապացույցները և այլ նյութերը ոչնչացնելու կամ վնասելու եղանակով» բառերը: Փոփոխությունը վերաբերում է քննիչի գործունեությանը միջամտելուն՝ բազմակողմի, լրիվ կամ օբյեկտիվ գործունեությանը խոչընդոտելուն:
ՀՀ ՔՕ-ի 338-րդ հոդվածում փոփոխությունը վերաբերում էր սուտ ցուցմունք տալուն, կեղծ եզրակացություն կազմելուն և սխալ թարգմանությանը. «Նախագծով առաջարկվում է, որ եթե անձը, որը տվել է սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն կամ սխալ թարգմանություն է արել, և նա այդ մասին հայտնում է մինչև դատական ակտ կայացնելը, ընդ որում կարևոր չէ՝ ցուցմունքը տվել է նախաքննությա՞ն ընթացքում, թե դատական քննության ընթացքում, եթե կամովին հայտնում է, ազատվում է քրեական պատասխանատվությունից: Քննության ընթացքում, եթե վարույթը կարճվում է, անձին պատասխանատվության ենթարկելու հարցը սուտ ցուցմունքի, կեղծ եզրակացության կամ սխալ թարգմանության համար կարող է բարձրանալ միայն, երբ դատական ակտ է կայացվում, և վարույթը կարճելու որոշումը մնում է անհետևանք»:
Նախագծով առաջարկվող վերջին փոփոխությունը վերաբերում էր ցուցմունք տալուց հրաժարվելուն: Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ գործող իրավակարգավորումը միատեսակ է այն դեպքերի համար, երբ անձը հրաժարվում է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործության և ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ ցուցմունք տալուց:
«Նախագծով առաջարկվում է դրանք տարանջատել և պատասխանատվությունը խստացնել»,-ասաց նա։
Նմանատիպ նյութեր
2761 դիտում
19:05 12-06-2017
ՀՀ ՄԻՊ-ն առաջարկում է խստացնել պատասխանատվությունը՝ փաստաբանի գործունեությունը խոչընդոտելու համար
32105 դիտում
21:30 06-06-2017
Մոսկվայում գործարարին ողջ-ողջ թաղել են՝ խոշոր գումար տալուց հրաժարվելու համար
1597 դիտում
14:36 24-07-2015
Ցուցմունք տալուց հրաժարվող տուժողը ենթարկվել է քրեական պատասխանատվության
Այս բաժնից
940 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»