6447 դիտում
14:51 20-04-2017
Պարզվել է պետերբուրգյան մետրոյի ահաբեկչության պատվիրատուի ինքնությունը
Ռուսական հատուկ ծառայություններին հաջողվել է պարզել Սանկտ Պետերբուրգի մետրոներից մեկում վերջերս իրականացված ահաբեկչական պայթյունի պատվիրատուի ինքնությունը։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հայտնել է ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը։
Ներկա պահին գործով շուրջ 1 տասնյակ մարդ է ձերբակալված։ 2 օր առաջ ոստիկանությունը ձերբակալեց նաև Ղրղզստանի քաղաքացի Աբրոր Ազիմովին, ում և համարում են ահաբեկչական ակտի կազմակերպիչներից մեկը։
Հետաքննության կարծիքով՝ հենց Ազիմովն էր պատրաստել մահապարտ-ահաբեկչին։
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին մետրոյում տեղի ունեցած պայթյւունի հետևանքով 15 մարդ է զոհվել։ Քիչ ուշ հայտնաբերվել էր ևս մեկ ռումբ, որը սակրավորները վնասազերծել էին։
Նախնական տվյալներով՝ ահաբեկչության անմիջական իրագործողը եղել է Ղրղզստանի քղաքացի, 22-ամյա Աքբարժան Ջալիլովը։
Նմանատիպ նյութեր
4645 դիտում
16:07 21-04-2017
Պետերբուրգյան մետրոյի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 16-ի
19503 դիտում
16:36 19-08-2016
Դեդ Հասանի սպանության հավանական պատվիրատուի՝ Լենքորանսկու գլխի համար խոստացվել էր 5 մլն դոլար
Այս բաժնից
859 դիտում
23:44 20-12-2024
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
841 դիտում
21:50 20-12-2024
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ից
802 դիտում
20:56 20-12-2024
Եվրահանձնաժողովն առաջարկում է դադարեցնել վիզային արտոնությունները Վրաստանի պաշտոնյաների համար