211652_close_icon
views-count4245 դիտում article-date 20:10 20-04-2017

Հայ-ճապոնական ծրագրի երկրորդ փուլն ընթանում է հաջողությամբ

Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի (ՓՄՁ ԶԱԿ) գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ-JICA) Ուզբեկստանի գրասենյակի ներկայացուցիչ Կացուտոշի Ֆուշիմիի հետ հանդիպման ընթացքում բարձր գնահատեց «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում – փուլ 2» ծրագրի ընթացքը: Քննարկվեց նաև Սյունիքում ճամփեզրյա կայանի կառուցման հնարավորությունը: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՃՄՀԳ գրասենյակի ներկայացուցիչ Հիրոմիցու Մուրային, ՃՄՀԳ Հայաստանյան գրասենյակի համակարգող Ռուզան Խոջիկյանը, ՃՄՀԳ փորձագետ տկն. Թակակո Մոչիզուկին, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչ տկն. Մեգումի Մայեկավան, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը, միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Լիլիթ Ափուջանյանը: Կարեն Գևորգյանն ընդգծեց, որ հայ-ճապոնական գործակցության շրջանակում հատկապես կարևոր էր հիմնադրամի աշխատակազմի համար կազմակերպված փորձի փոխանակման այցը փետրվարին: Ճապոնիայում ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցները ծանոթացան տարածքային և ՓՄՁ ոլորտի զարգացան ուղիներին և աջակցության գործիքներին, տեղական իշխանությունների դերին և պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմներին: Նշենք, որ «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) ստեղծվել է 2002թ.` ՀՀ կառավարության որոշմամբ: Կենտրոնի գործունեությունն ուղղված է նոր ՓՄՁ-ների ստեղծմանը, ձեռնարկությունների ֆինանսական աջակցությանը, նրանց հմտությունների զարգացմանը, ուսուցմանը, ոլորտային ՓՄՁ-ների աջակցությանը, ձեռնարկությունների ինֆորմացիոն, խորհրդատվական աջակցությանը, բիզնեսի միջազգայնացմանը, համայնքների տնտեսական զարգացմանը: [b] «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամ[/b]

Նմանատիպ նյութեր