211652_close_icon
views-count1014 դիտում article-date 11:00 13-11-2022

Սլովենիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է ընթանում

Սլովենիայում այսօր առավոտից բացվել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության համար նախատեսված շուրջ 3 հազար ընտրատեղամասեր։ 

Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են Սլովենիայի ԱԳ նախկին նախարար Անժե Լոգարը և փաստաբան, քաղաքաքացիական ակտիվիստ Նատաշա Պիրց Մուսարը։

Ria Novosti-ի փոխանցմամբ՝ քվեարկելու իրավունք ունի մոտ 1.7 մլն քաղաքացի։

Քվեարկության առաջին փուլում, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին, Լոգարը հավաքել է ձայների 33.9 տոկոսը։ Մուսարի օգտին քվեարկել է ընտրողների 26.8 տոկոսը։

Նմանատիպ նյութեր