211652_close_icon
views-count2935 դիտում article-date 15:54 21-04-2017

Վարչապետին զեկուցվել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքի մասին

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը: Կառավարության ղեկավարին զեկուցվել է «Կումայրի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի շրջանակում տարվող աշխատանքների, ներդրողների ներգրավման, ինչպես նաև ենթակառուցվածքների շինարարության վերաբերյալ: Նշվել է, որ կոմունիկացիաների շինաշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն և կոնկրետ պատասխանատուի վերահսկողությամբ: Խորհրդակցությանը քննարկվել են ծրագրի իրականացման հետագա քայլերը, կազմակերպչական մի շարք հարցեր: Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին՝ Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի տարբեր ուղղություններով աշխատանքները կազմակերպել զուգահեռաբար և հնարավորինս արագ:

Նմանատիպ նյութեր