4892 դիտում
14:19 22-04-2017
Հիասթափված եմ, որ ո՛չ Կոնգրեսը, ո՛չ էլ երկրի նախագահը, ինչպես հարկն է, չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Բրեդ Շերման
Ամերիկացի կոնգրեսական, Կոնգրեսի Արտաքին գործերով հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ հերթական [url=https://sherman.house.gov/media-center/press-releases/congressman-sherman-calls-on-president-and-congress-to-recognize]կոչով [/url]է հանդես եկել։
Նա դիմել է ԱՄՆ-ի նախագահի վարչակազմին ու Կոնգրեսին՝ ինչպես հարկն է՝ ճանաչելու տեղի ունեցած ողբերգությունը։
«Սկսած 1915 թվականից՝ Օսմանյան կառավարությունը սկսեց իրականացնել հայ ժողովրդին իր տարածքից բնաջնջելու իր ծրագիրը՝ իրադարձություն, որը բնութագրում է «ցեղասպանություն» բառը իր բոլոր սահմանումներով և որին զոհ գնաց 1.5 մլն մարդ։
Ես բազմաթիվ անգամ եմ կոչ արել նախագահին և խնդրել Կոնգրեսի ու Սենատի իմ գործընկերներին՝ պաշտոնապես ճանաչել ցեղասպանությունը, մենք չենք կարող այլևս սպասել։ Հիասթափված եմ, որ ոչ նախագահը, ոչ էլ Կոնգրեսը Հայոց ցեղասպանությանը համապատասխան ճանաչում չեն տվել մինչև հիմա։
Ցեղասպանության ժխտումը ցեղասպանության վերջին գործողությունն է և հաջորդ ցեղասպանության առաջին քայլը։ Մեր ամենօրյա պարտականությունն է՝ հարգել ու հիշատակել բոլոր նրանց, ովքեր մահացան և պատվել բոլոր զոհերի հետնորդներին և վստահեցնել, որ այդ զարհուրելի դեպքերն այլևս չեն կրկնվի»,-ասված է կոնգրեսականի հայտարարության մեջ։
Նմանատիպ նյութեր
1277 դիտում
11:03 16-12-2022
Միջազգային հանրությունը պետք է անվերապահորեն դատապարտի Ադրբեջանի աղաղակող սադրանքը. Բրեդ Շերման
1693 դիտում
09:34 02-10-2023
ԱՄՆ-ն պետք է զենք տրամադրի Հայաստանին. Բրեդ Շերման
Այս բաժնից
955 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
979 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»