211652_close_icon

Ֆրանսիայի Վալանս քաղաքի հայ համայնքը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count4140 դիտում article-date 10:00 24-04-2017
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցն է նշել Ֆրանսիայի Վալանս քաղաքի հայ համայնքը։ Ինչպես հաղորդում է [url=http://www.armenews.com/article.php3?id_article=140955]Nouvelle d’Arménie[/url]-ն, հիշատակի միջոցառմանը մասնակցել են մոտ 300 հայեր։ Ներկա են եղել նաև հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ Նազո Ալեն Ջինբաչյանը (Maison de la Culture Arménienne de Valence), Ժորժ Իսակյանը (FRA Dachnaktsoutioun France et co-président du C24), Ժորժ Երիցյանը (Anciens Combattants Français d’origine arménienne de Drôme-Ardèche), Թամար Ստեփանյանը (Croix Bleue Arménienne de Valence), Ժորժ Բարսումյանը (FRA Nor Seround Valence), Խոսրով Իլիոզերը (Amicale de Malatia), Ժորժ Ավետյանը (président Radio A), Վեդիկ Օհանյանը (ADL Ramgavar-Valence), Ռոբերտ Միթիլյանը (FRA Dachnaktsoutioun de Valence) և այլք։ Կրտսեր սերնդի ներկայացուցիչները կատարել են ժողովրդական երգեր ու պարեր, իսկ միջոցառումն ավարտվել է քաղաքի հայկական եկեղեցում աղոթքով։ Միջոցառումը նախաձեռնել էր համայնքի անդամ Ժորժ Ռաստկլանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր