6213 դիտում
15:49 24-04-2017
Մենք ցեղասպանության զոհերի ժառանգներն ենք և չպետք է մոռանանք այդ մասին. Գարիկ Մարտիրոսյանի կնոջ գրառումը
Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, գրառում է կատարել Instagram-ի իր [url=https://www.instagram.com/p/BTQlrJ9gsaS/?taken-by=jannalevina_martirosyan]էջում[/url]՝ Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ.
«Ավելի քան 100 տարի է անցել Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ժամանակներից։ Այսօր Հայոց ցեղասպանության և Հոլոքոսթի զոհերի հիշատակի օրն է։ «Ցեղասպանություն» եզրույթը ժամանակին առաջ է քաշել Ռաֆայել Լեմկինը՝ նկարագրելու համար Օսմանյան Թուրքիայում հայերի և նացիստական Գերմանիայի կողմից զավթված տարածքներում հրեաների զանգվածային կոտորածները։ Հայոց Ցեղասպանությունը Հոլոքոստից հետո աշխարհում ուսումնասիրված երկրորդ երեւույթն է։
1915 թվականի մայիսի 24-ին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը համատեղ հուշագրով հայերի զանգվածային կոտորածն առաջին անգամ ճանաչեցին որպես մարդկության դեմ հանցագործություն։
Մենք ցեղասպանության արդյունքում զոհվածների ժառանգներն ենք ու չպետք է մոռանանք այդ մասին։ Մենք պետք է խոսենք ու պատմենք ցեղասպանության մասին բոլորին, որպեսզի ապագայում չդառնանք այն մարդկանց նախնիները, ովքեր կտուժեն ցեղասպանության արդյունքում։ Իսրայել, Հայաստան... ամբողջ հոգով ու սրտով ես ձեզ հետ եմ»։
Վերջում նա հավելել է #армения, #израиль#турция # фашизм #геноцидармян#геноцидевреев #горе #смерть#любовь #вера #надежда #история#память հեշթեգերը։
Նմանատիպ նյութեր
1381 դիտում
20:32 23-10-2014
Մենք չպետք է մոռանանք, որ մեր անունը «Յուվենտուս» է. Տևես
4651 դիտում
14:56 15-06-2019
Մենք չպետք է մոռանանք Արծվաշենը. ի պատասխան Սանոսյան Գնելի․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված