211652_close_icon
views-count4654 դիտում article-date 14:56 15-06-2019

Մենք չպետք է մոռանանք Արծվաշենը. ի պատասխան Սանոսյան Գնելի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը [url=https://armlur.am/907963/]հրապարակել է[/url] «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի արձագանքը Արծվաշենի վերաբերյալ։ ««Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի՝ ՀՀ վարչական դատարան ներկայացրած հայցադիմումումին ընդդեմ Գեղարքունիքի մարզպետ Սանոսյան Գնելի, ըստ որի վերջինիցս պահանջվում է համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ նշանակել ՀՀ Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքում: «Ժողովուրդ» օրաթերթը խնդրի կապակցությամբ [url=https://shamshyan.com/hy/article/2019/06/13/1127262/]կարծիք է հարցրել[/url] ՀՀ Գեղարքունիքի մարզպետից, որը իր «տպավորություններով» է կիսվել և, ի թիվս այլ մտքերի ասել է, որ՝ «ՀՀ-ում կա քա¬ղաքական որոշմամբ ստեղծված Արծ¬վաշեն համայնք», «բոլորս գիտենք, որ այն մեր համայնքն էր, և մենք կորցրել ենք Արցախյան պատերազմի ժամա¬նակահատվածում, և քաղաքական որոշմամբ ստեղծվել է Արծվաշեն հա¬մայնք», «ունենք համայնքի ղեկավար, քարտուղար», «Արծվաշեն համայնքի դիմաց գր¬ված է՝ բնակչություն՝ 0», «ովքե՞ր պետք է ընտրեն համայնքի ղեկավա¬րին»: Բացի այդ, Սանոսյան Գնելն անուղակի խոսել է նաև «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ ղեկավարների մասին, ասելով, որ «ոմանք, որպեսզի հայտնի դառնան», «ոմանք շոու են անում» և այլն: Սրանք են՝ չնչին բացառություններով, այն պնդումները, որոնք ՀՀ Գեղարքունիքի մարզպետը հակադրում է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքում, օրենքով սահմանված կարգով, համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ նշանակելու պահանջին: Փորձեմ հատ առ հատ պատասխանել Սանոսյան Գնելին: 1. Ինձ համար անհասկանալի է Սանոսյան Գնելի այն պնդումը, ըստ որի ՀՀ-ում համայնքները կարող են ստեղծվել «քաղաքական որոշման» արդյունքում: Մինչ այդ պնդումը, ես համոզված էի, որ ՀՀ-ն իրավական երկիր է, իսկ ՀՀ-ի համայնքները ստեղծվել են «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի հիմքով, այլ ոչ քաղաքական որոշումներով: Ի դեպ, ըստ վերը նշված օրենքի 2-րդ հավելվածում ներկայացված ՀՀ համայնքների և բնակավայրերի ցանկի, Արծվաշենը հանդիսանում է ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներից մեկը: Այս պարագայում, խոսել քաղաքական որոշման մասին, առնվազն, տրամաբանական չէ: Ես չեմ ժխտում, որ քաղաքական որոշումներ այս կամ այն խնդրի վերաբերյալ կարող են առկա լինել, սակայն տվյալ դեպքում կա հստակ իրավական հիմք, որն արտահայտվում է օրենքի տեսքով: Եվ քանի որ վստահ եմ Սանոսյան Գնելի մտքերի անկեղծության մեջ, ապա ինձ իրավունք եմ վերապահում հարցնել վերջինիս. Կարո՞ղ ենք արդյոք քաղաքական որոշում կայացնել և ՀՀ տարածքում ստեղծել Կարսի, Վանի, Իգդիրի, Մարաշի, Գետաշենի, Մարտունաշենի, Շահումյանի և բազմաթիվ այլ համայնքներ: Եվ եթե կարող ենք, ապա ի՞նչ գործողությունների արդյունքում է դա հնարավոր: 2. Չեմ կարծում, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գիտի, որ Արծվաշենը «մեր համայնք է», քանզի բազմիցս նշել եմ, որ ՀՀ պետական կառույցների և հանրային նշանակության կազմակերպությունների զգալի մասն Արծվաշենը չի ներառում իրենց կողմից ներկայացվող քարտեզների մեջ: Իսկ եթե մի համայնք չկա քարտեզում, ապա որտեղի՞ց ՀՀ քաղաքացին պետք իմանա, որ այն մտնում է ՀՀ կազմի մեջ: Ինչ վերաբերում է Սանոսյան Գնելի այն պնդմանը, որ մենք Արծվաշենը «կորցրել ենք Արցախյան պատերազմի ժամանակահատվածում», ապա այս պնդման արժանահավատ հատվածը միայն ժամանակահատվածն է: Այո, Սանոսյան Գնելը ճիշտ է. Դա տեղի է ունեցել Արցախյան պատերազմի ժամանակահատվածում, սակայն այդ նուն ժամանակահատվածի ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պնդում է, որ մենք Արծվաշենը ոչ թե կորցրել ենք, այլ փոխանակել ենք այլ տարածքների հետ: Իրականում, ես չգիտեմ ճշմարտությունը, այդ իսկ պատճառով ամեն տարի դիմում եմ ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի քրեական գործ հարուցվի և դրա շրջանակներում պարզվի եղելությունը: Այնուամենայնիվ, անձամբ ինձ համար, ավելի արժանահավատ են ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ասածները: 3. Եթե, ըստ Սանոսյան Գնելի, Արծվաշեն համայնքն ունի ղեկավար և քարտուղար, ապա ի՞նչն է խանգարում ունենալ նոր ղեկավար և նոր քարտուղար, որոնք կընտրվեն ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան: Մյուս կողմից, Սանոսյան Գնելն ասում է, որ «Արծվաշեն համայնքի դիմաց գր¬ված է՝ բնակչություն՝ 0»: Եթե այդպես է, ապա ու՞մ են ղեկավարում ներկայիս ղեկավարն ու քարտուղարը: 4. Այս կետով կցանկանամ անդրադառնալ Սանոսյան Գնելի՝ «հայտնի դառնալու» և «շոու անելու» մասին պնդումներին: «Հայտնի դառնալու» խնդիր երբեք չեմ հետապնդել: Եթե հակառակը լիներ, ապա չէի թողնի պատանեկան հասակում սկսած քաղաքական գործունեությունս: Օգտվելով առիթից, կցանկանայի ներկայացնել, թե ինչին է ցանկանում հասնել «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենի հարցում: ա. Մենք ցանկանում ենք, որ ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենի հետ վերադարձի հարցը ներառվի հայ – ադրբեջանական բանակցություններում: բ. Մենք ցանկանում ենք, որ ՀՀ պետական կառույցները և հանրային նշանակության կազմակերպությունները ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենը ներառեն իրենց կողմից ներկայացվող քարտեզներում: գ. Մենք ցանկանում ենք, որ քրեական գործի շրջանակներում պարզվի, թե ինչ գործողությունների արդյունքում է ՀՀ-ն կորցրել իր անբաժանելի մաս կազմող Արծվաշենը: դ. Մենք ցանկանում ենք, որ ՀՀ-ն լինի իրավական երկիր իր բոլոր դրսևորումներով: ՀՀ-ում գործեն իրավական ակտերը, այդ թվում նաև ՀՀ ընտրական օրենսգիրքը: Սա այն հիմնականն է, որ մենք ցանկանում ենք իրականացնել ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենի մասով: Սա շոու չէ, մենք էլ շոումեն չենք: Մենք ցանկանում ենք վերադարձնել մեզ դե-յուրե պատկանող Հայրենիքի մի մասը: [b]«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյան[/b] ՀԳ. Կցանկանայի ավելացնել, որ Ադրբեջանի ԿԸՀ-ն տարիներ առաջ ձևավորել է Խանքենդիի թիվ 122, Աղդամի քաղաքային 118-րդ, Լաչինի 120-րդ, Քյալբաջարի 123- րդ, Շուշի - Խոջավենդի 124-րդ, Զանգիլան - Ղուբաթլիի 125-րդ ընտրատարածքները, որտեղ կարող են քվեարկել բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են այդ բնակավայրերի բնակիչներ: Ես համոզված եմ, որ ադրբեջանցիները նշված ընտրատարածքներում ընտրությունների նմանակում են իրականացնում և արդյունքում ունենում են Ստեփանակերտի, Շուշիի, Քարվաճառի և մնացած քաղաքաների քաղաքապետեր, որոնց նստավայրը Բաքվում է: Այս ամենն արվում է մեկ նպատակով. Ադրբեջանի բնակչությունը չպետք է մոռանա, որ նշված քաղաքներն ինչ-որ ժամանակ Ադրբեջանի կազմի մեջ են եղել: Իմ կարծիքով, մենք նույնպես չպետք է մոռանանք Արծվաշենը»: [b]Մանրամասն՝ Armlur.am [url=https://armlur.am/907963/]կայքում[/url]։[/b]

Նմանատիպ նյութեր