56834 դիտում
10:02 25-04-2017
Սրբապղծություն՝ Կոտայքի մարզում. Գետարգել գյուղի գերեզմանոցում հուղարկավորված նախկին զինվորականի գերեզմանից գողություն է կատարվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այս գիշեր սրբապղծության հերթական դեպքն է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը կամ անձինք Գետարգել (նախկին Սմո) գյուղի գերեզմանոցից գողացել են այնտեղ հուղարկավորված, ավելի քան 20 տարվա զինվորական, 2015 թվականին 37 տարեկան հասակում մահացած Ստեփան Անդրեասյանի գերեզմանի մոտ գտնվող 3 եղևնիները և 8 վարդի թուփ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում մահացածի հարազատներն ասում էին. «Առավոտը գերեզմանատան աշխատողները զանգել են, ասել, որ երեկ եղևնիները տեղում էին, սակայն առավոտյան նկատել են, որ չկա: Մեր հերոսը 20 տարի ծառայել է բանակում, կոչումով մայոր էր, բայց բանակում ձեռք բերած հիվանդությունը ճակատագրական եղավ նրա համար: Գրեթե ամեն օր դույլով ջուր էինք բերում, որպեսզի ջրենք եղևնիները, սակայն ստահակները գիշերը արել են այն, ինչը դուրս է մարդկային երևակայության սահմաններից: Ի՞նչ աստիճանի մարդ պետք է դաժան լինի, որ ոտնձգություն կատարի շիրիմների նկատմամբ: Այս սև գործի հեղինակը ոչ թե եղևնի է գողացել, այլ մարդ է սպանել»:
Կատարված սրբապղծության մասին մահացածի հարազատները պատրաստվում են դիմել ոստիկանության Կոտայքի բաժին՝ հուսալով, որ հանցագործությունը կբացահայտվի:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
11314 դիտում
18:44 11-02-2023
Գյումրիում կինը հոր գերեզմանոցում հայտնաբերել է հուղարկավորված այլ մարդկանց. «Առավոտ»